Տպագիր և թվային հրավիրատոմսեր մեկ վայրում

Hraviratomser.am-ը առաջարկում է հարսանեկան, ծննդյան, մկրտության և ցանկացած միջոցառման համար նախատեսված թվային և տպագրությամբ հրավիրատոմսեր։ Մենք ստեղծում ենք անհատական դիզայն, որը կարտացոլի ձեր միջոցառման առանձնահատկությունը։

Digital Invitation

Տեսականի

Ընտրեք նախընտելի բաժինը

Շաբաթվա առաջարկ

Սահմանափակ տեսականի հատուկ զեղչերով

Ինչպե՞ս Պատվիրել

Մի քանի հեշտ քայլ դեպի Ձեր երազանքի հրավիրատոմսը

Step 1

Ընտրեք դիզայնը

Դիտեք տեսականին և ընտրեք Ձեր նախընտրելի տարբերակը:

Step 2

Լրացրեք տվյալները

Նշեք քանակը և անհրաժեշտ հավելյալ ծառայությունները գինը տեսնելու համար:

Step 3

Ուղարկեք հայտը

Ձեր լրացրած կապի միջոցով մենք կկապնվենք Ձեզ հետ պատվերի հաստատման համար:

Մեր հաճախորդները

Կարծիքներ հաճախորդներից մեր ծառայության մասին։

Instagram-ում դիտել բոլոր կարծիքները →

Հաճախ տրվող հարցեր

Պատասխաններ մեր ծառայության վերաբերյալ հաճախ տրվող հարցերին։

Ինչպե՞ս պատվիրել հրավիրատոմս:

Ընտրեք հրավիրատոմսի տեսակը, դիզայնը, կապ հաստատեք մեզ հետ ցանկացած հարթակում կամ լրացրեք կայքի հարցաթերթը և մենք կկազմակերպենք մնացած գործընթացը։

Ինչպիսի՞ թվային հրավիրատոմս կարող եմ պատվիրել:

Մենք պատրաստում ենք թվային հրավիրատոմսի 3 տարբերակ, կայքի տեսքով-web, վիդեոհոլովակի տեսքով և պատկերի տեսքով:

Որքա՞ն ժամանակ է հարկավոր հրավիրատոմսերի պատրաստման համար:

Թվային հրավիրատոմսերի պատրաստման համար հարկավոր է 1-4 օր, կախված ձևից, իսկ տպագրությամբ հրավիրատոմսերի համար 3-10 օր:

Թվային հրավիրատոմսն ունի՞ քանակի սահմանափակում:

Թվային հրավիրատոմսերը կարող եք ուղարկել անսահմանափակ քանակությամբ և չունի որևէ սահմանափակում: Ուղարկվում է ցանկացած սոցիալական հարթակի միջոցով:

Ինչպե՞ս կարող եմ տեսնել հրավիրատոմսերը նախքան պատվերի գրանցումը:

Մենք ունենք գրասենյակ, որտեղ կարող եք տեսնել 1000-ից ավելի հրավիրատոմսեր՝ պատրաստված դեկորատիվ թղթերից, օրգանական ապակուց, փայտից, կտորից...:

Արդյո՞ք կարող եմ պատվիրել անհատական դիզայնով հրավիրատոմս:

Լինելով նկարիչ-դիզայներներ և ունենալով տպագրական բոլոր սարքավորումները, մենք կարողանում ենք իրականացնել պատվիրատուի ցանկացած գաղափար՝ մտքից մինչև վերջնական արդյունք:

Կարո՞ղ եմ պատվիրել հրավիրատոմսեր, եթե ես արտերկրում եմ:

Այո, մենք ունենք բազմաթիվ հաճախորդներ ԱՄՆ-ից և եվրոպական երկրներից: Անհրաժեշտության դեպքում իրականացնում ենք վիդեոզանգ մեր գրասենյակից և քննարկում մանրամասները:

Կորպորատիվ համագործակցության դեպքում ունե՞ք հաշիվ դուրս գրելու հնարավորություն:

Այո, կորպորատիվ համագործակցության ժամանակ կարող ենք հաշիվ դուրս գրել անհրաժեշտության դեպքում:

Ունե՞ք առաքում:

Արտերկրից և Հայաստանի մարզերից պատվերների առաքումը իրականացվում է Հայփոստով: Առաքման արժեքը հաշվարկվում է ըստ պատվերի քաշի: Երևանում առաքումը իրականացվում է Yandex կամ GG delivery ծառայությամբ: Արժեքը կախված է առաքման պահին գործող սակագնից՝ ըստ հասցեի:

Կարո՞ղ եմ գրանցել շտապ պատվեր:

Այո, շտապ պատվերի դեպքում կարող ենք քննարկել մանրամասները: