Մեր մասին

Hraviratomser.am-ը գործում է 2014 թվականից՝ հանդիսանալով ոլորտի առաջատարներից մեկը Հայաստանում։ Տարիների ընթացքում մենք ձևավորել ենք վստահություն՝ համադրելով ստեղծագործ մտածողությունը, գեղարվեստական մոտեցումն ու բարձր որակը։

Մենք ստեղծում ենք թվային և տպագիր հրավիրատոմսեր, ինչպես նաև միջոցառումների համար նախատեսված տպագիր օժանդակ նյութեր՝ հարսանիքների, մկրտությունների, ծննդյան և այլ կարևոր միջոցառումների համար։ Յուրաքանչյուր նախագիծ մշակվում է անհատական մոտեցմամբ՝ հաշվի առնելով ձեր միջոցառման ոճը, մթնոլորտը և յուրահատկությունը։

Մենք ունենք գրասենյակ, որտեղ կարող եք անձամբ ծանոթանալ նյութերի որակին, տպագրության եղանակներին և ընտրել լավագույն լուծումները։ Սեփական տեխնիկական հնարավորությունները մեզ թույլ են տալիս վերահսկել ստեղծագործական և արտադրական ամբողջ գործընթացը՝ ապահովելով անթերի և բարձրակարգ որակ, մտքից մինչև վերջնական արդյունք։

Մեր պատվերների աշխարհագրությունը լայն է, և մենք հպարտությամբ նշում ենք, որ մեզ վստահում են թե անհատ, թե կորպորատիվ հաճախորդներ աշխարհի տարբեր ծայրերից։

Մեզ հետ Դուք ստանում եք՝

Լավագույն գին

Փորձ և վստահելիություն ոլորտում

Լինելով ոլորտում առաջիններից մշտապես ուսումնասիրում ենք տեղական և միջազգային տենդենցները և հետևելով դրանց՝ առաջարկում լավագույն լուծումները:

Անվճար դոմեն

Թվային և տպագիր հրավիրատոմսեր մեկ վայրում

Միակն ենք հայաստանյան շուկայում, ով առաջարկում է թե' տպագրությամբ ,թե' թվային հրավիրատոմսերի ցանկացած տարբերակ, առանց որևէ սահմանափակման:

Անվճար հոսթինգ

Դիզայնի անսահմանափակ ընտրություն:

Վստահելով մեզ՝ դուք ստանում եք անսահմանափակ հնարավորություն ընտրելու թեմատիկ ոճ, տպագրության եղանակ և ցանկացած նյութ հրավիրատոմսերի պատրաստման համար:

Վերահասցեավորում

Վեբ հրավիրատոմսեր պատրաստված մաքուր կոդով:

Ի տարբերություն պատրաստի հարթակներով պատրաստված կայքերի՝ մաքուր կոդով վեբ հրավիրատոմսերը ապահովում են ավելի արագ աշխատանք, լիովին անհատական դիզայն և առանց սահմանափակումների ֆունկցիոնալություն։

Գաղտնիություն

Տվյալների գաղտնիություն

Մենք առանց հաճախորդի թույտվության երբեք չենք տեղադրում հրավիրատոմսերի լուսանկարները և կայքը սոցիալական հարթակներում, եթե պարունակում են մարդկանց լուսանկարներ և անձնական տվյալներ:

SSL

Հետադարձ կապ և հասանելիություն

Մենք հնարավորինս արագ արձագանքում ենք մեզ ուղղված զանգերին և նամակներին ինչպես պատվերի գրանցման համար, այնպես էլ հետագա ընթացքում փոփոխությունների կամ հարցերի դեպքում: